Լրահոս

01.12.2016 22:37


Դուրյան թաղամասի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի

Դուրյան թաղամասի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի

Դեկտեմբերի 1-ին, ժամը 20.33-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Դուրյան թաղամասի թիվ 31 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակում հայտնաբերել 1965 թ. ծնված Գ. Խ.-ի դին:

Այս խորագրի վերջին նյութերը