Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի է ունեցել ԵՊՀ խորհրդի տարեվերջյան նիստը
Այսօր տեղի է ունեցել Երեւանի պետական համալսարանի խորհրդի տարեվերջյան նիստը, որը նախագահել է ՀՀ նախագահ, ԵՊՀ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահ Սարգսյանն իր բացման խոսքում, մասնավորապես, ասել է. □Ավարտին է մոտենում 2009թվականը: Ավանդույթի համաձայն, այսօր մենք անցկացնում ենք մեր խորհրդի տարեվերջյան նիստը' նպատակ ունենալով ամփոփել տարվա ընթացքում կատարած աշխատանքները, հաջողություններն ու բացթողումները□: Նշելով, որ նախորդ նիստից հետո կյանքից հեռացել են խորհրդի երկու անդամներ' Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Աիդա Ավետիսյանը եւ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Գեւորգ Մհերյանը' Նախագահն առաջարկել է մեկ րոպե լռությամբ հարգել նրանց հիշատակը:
Երկրի ղեկավարը նաեւ ասել է. □այս տարին բոլորիս համար հոբելյանական էր' լրացավ մեր համալսարանի 90- ամյակը: Ասում եմ մեր' նկատի ունենալով ոչ միայն խորհրդի անդամներին, այլեւ ողջ ժողովրդին, որովհետեւ Երեւանի պետական համալսարանը մեր ժողովրդի պարծանքն է, մեր գիտության, կրթության առաջատարը, որ իննսուն տարիների ընթացքում տվել է հարյուր հազարից ավելի շրջանավարտ: ԵՊՀ շրջանավարտներն ու դասախոսները թե Հայաստանի Հանրապետությունում, թե Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետությունում միշտ էլ եղել են գիտության նոր ճյուղերի հիմնադիրներ, զարգացողներ, եւ ընդհանրապես, հսկայական դերակատարություն են ունեցել մեր ժողովրդի զարգացման գործում: Կարծում եմ' բոլորիս խնդիրն է այս ավանդույթները փայփայել, պահպանել, զարգացնել' ի փառս մեր ժողովրդի, հանուն մեր պետության»:
Նիստում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ներկայացրել է համալսարանի 2008-2009 ուսումնական տարվա գործունեության վերաբերյալ հաշվետվություն:
Խորհրդի անդամների կողմից համալսարանի 2008-2009թթ. ուսումնական տարվա գործունեության հաշվետվությունը հավանության է արժանացել եւ գնահատվել բավարար:
Նիստում լսվել է նաեւ ԵՊՀ 2009 թ. եկամուտների եւ ծախսերի վերաբերյալ ԵՊՀ ռեկտորի հաշվետվությունը, որը Խորհրդի նիստին ներկա անդամների կողմից գնահատվել է բավարար: Հաստատվել է նաեւ ԵՊՀ 2010թ. ֆինանսական տարվա եկամուտների ու ծախսերի նախահաշվը:
Օրակարգային հաջորդ հարցը, որին անդրադարձել են ԵՊՀ խորհրդի անդամները, վերաբերել է ԵՊՀ 2010-2014 ուսումնական տարիների զարգացման ռազմավարական ծրագրին:
Ռեկտոր Արամ Սիմոնյանը նշել է, որ նման պլանավորումը հնարավորություն է տալիս երկարաժամկետ հեռանկարում արդյունավետորեն իրականացնել համալսարանի հիմնական անելիքները:
ԵՊՀ 2010-2014 ուսումնական տարիների զարգացման ռազմավարական ծրագիրը եւս հաստատվել է բուհի խորհրդի անդամների կողմից:
Նիստի ավարտին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրապարակել է համալսարանի գիտխորհրդի որոշումը' ՀՀ Նախագահ, ԵՊՀ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանին ԵՊՀ բարձրագույն պարգեւով' □ԵՊՀ Պատվո նշան□ շքանշանով պարգեւատրելու մասին: Այս պարգեւը թողարկվել է մայր բուհի 90-ամյակի առիթով եւ Հանրապետության Նախագահն առաջինն է պարգեւատրվում: