Լրահոս

02.12.2016 08:47


Քասախում կատաղած շունը հարձակվել է երկու քաղաքացու վրա․ շտապօգնությունը չի կարողացել մոտենալ

Քասախում կատաղած շունը հարձակվել է երկու քաղաքացու վրա․ շտապօգնությունը չի կարողացել մոտենալ

Դեկտեմբերի 1-ին, ժամը 20.36-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քասախ գյուղի տներից մեկում կատաղած շունը հարձակվել է երկու քաղաքացու վրա, ովքեր գտնվում են տանը և հոսպիտալացման կարիք ունեն, սակայն շտապօգնությունը չի կարողանում մոտենալ. շներին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Գ. Չաուշի փողոցի թիվ Բ2 տան բակում առկա են երկու կատաղած շուն:

Փրկարարները շներին տեղափոխել են անվտանգ տարածք, այնուհետև նույն տան բնակիչ Մ. Ա.-ը հոսպիտալացվել է Եղվարդի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Այս խորագրի վերջին նյութերը