Լրահոս

03.11.2010 18:12


40 էմիրաթցի գործարարները հետաքրքրված են հայաստանցի գործընկերների հետ կապերի հաստատումով

40 էմիրաթցի գործարարները հետաքրքրված են հայաստանցի գործընկերների հետ կապերի հաստատումով

Նոյեմբերի 3-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄԷ-ի արտաքին առեւտրի նախարար տիկին Շեյխա Լուբնա ալ-Կասիմիին:

Ողջունելով հյուրին' նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է Արաբական Միացյալ Էմիրությունների հետ համակողմանի համագործակցության հետագա զարգացումը եւ հույս հայտնեց, որ արտաքին առեւտրի նախարարի պարբերական այցելությունները Հայաստան, այսօր մեկնարկած հայ-էմիրաթական ներակայցուցչական գործարար համաժողովը  նոր թափ կհաղորդեն երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական համագործակցության զարգացման, ներդրումային դաշտի ընդլայնման համար: Էդվարդ Նալբանդյանն ասաց նաեւ, որ Երեւանում ԱՄԵ դիվանագիտական ներկայացուցչության հիմնումը լուրջ խթան կհաղորդի երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը:  

Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը հատուկ կարեւորություն է տալիս բարձր տեխնոլոգիաների զբոսաշրջության, անշարժ գույքի, գյուղատնտեսության, դեղագործության, վերականգնվող էներգետիկայի, կրթության, գիտության եւ այլ բնագավառներում փոխգործակցության զարգացմանը եւ պատրաստ է այդ ոլորտներում էմիրաթական ներդրողների համար անհրաժեշտ պայմաններ ստեղծել:

ԱՄԷ արտաքին առևտրի նախարարը շնորհակալություն հայտնեով ընդունելության, գործարար համաժողովի կազմակերպան հարցում ցուցաբերած աջակցության համար եւ փոխանցեց ԱՄԷ ԱԳ նախարար Աբդալլահ բին Զայեդ ալ Նահայանի ողջյուններն ու բարեմաղթանքները: 

Շեյխա Լուբնա ալ-Կասիմի ներկայացնելով գործարար համաժողովի ընթացքում տեղի ունեցած քննարկումները'ընդգծեց, որ միջոցառմանը մասնակցող 40 էմիրաթցի գործարարները հետաքրքրված են հայաստանցի գործընկերների հետ կապերի հաստատումով, ինչը դրական ազդեցություն կունենա  առեւտրատնտեսական համագործակցության զարգացման համար:

Հանդիպմանը քննարկվեցին հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի գումարմանն առնչվող հարցեր:

Այս խորագրի վերջին նյութերը