Լրահոս

02.12.2016 11:08


Ոսկու հանքավայրում կրակոցներ են հնչել․ կա տուժած

Ոսկու հանքավայրում կրակոցներ են հնչել․ կա տուժած

Սոթքի ոսկու հանքավայրում այսօր՝ դեկտեմբերի 2-ի գիշերը, կրակոցներ են հնչել։

«NEWS.am»-ի տեղեկություններով՝ կրակոցների հետեւանքով տուժել է ոսկու հանքավայրի անվտանգության աշխատակիցը:

Նախնական տեղեկություններով՝ կեսգիշերին մի տղամարդ կրակոցներ արձակելով փորձել է ներխուժել «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ին պատկանող ոսկու հանքի տարածք։ Կրակոցները հնչել են անվտանգության աշխատակցի ուղղությամբ, որը ոտքի շրջանում հրազենային վնասվածք է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց։

Կրակոցներից քիչ անց ոստիկանությանը հաջողվել է բացահայտել հարձակվողի ինքնությունը։

Մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում։

Այս խորագրի վերջին նյութերը