Լրահոս

25.12.2009 16:55


Ինչպիսի՞ն է հայ հասարակական–քաղաքական միտքը

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը ՄԻԺԻ գրասենյակում հրավիրել էր կլոր սեղան «Հայ հասարակական-քաղաքական միտքը» թեմայով։ Զեկուցողներն էին հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը և Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը։

Միքայել Հայրապետյանն իր ելույթում նշել էր, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի երեկվա ելույթն իրեն հուշել է, որ շատ ավելի խորքային հարցադրումներ պետք է անել, երբ խորհում ենք Հայաստանի քաղաքական համակարգի մասին, և որ երեկվա ելույթի հարցադրումները մարտահրավերներ են Հայաստանի քաղաքական համակարգին։

Իսկ  հրապարակախոս Հրանտ-Տեր Աբրահամյանն էլ ասել է, թե քննադատությունն, իրոք, շատ կարևոր է, բայց  ժամանակն է քննադատական փուլից անցում կատարել ստեղծագործական փուլին։

-Պետք է վերացարկվել, քանի որ առանց այդ էլ մենք բոլորս հասարակական-քաղաքական այդ պրոցեսների մեջ ենք։ Եվ եթե ավելի խորքային նայենք, ապա  իրականում դրանք մանր և ճղճիմ իրադարձություններ են, և գուցե չարժե այդքան էլ ուշադրություն սևեռել դրանց վրա։ Դրանք շատ են դեպի ճահիճ տանում,-ասել է նա։

Նրա խոսքերով՝ չի կարելի ասել, թե երրորդ հանրապետության ողջ գոյության ընթացքում ոչ մի արժեք չի ստեղծվել։

-Այդպես չի կարելի ասել. եթե այդպես է, ուրեմն ճիշտ են այն մարդիկ, ովքեր անընդհատ ուզում են վերադարձնել մեզ ետ։ Ո՛չ, այդպես չէ,-նշել է Հրանտ Տեր-Աբրահամյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը