Լրահոս

02.12.2016 12:37


Տեղի կունենան խորհրդարանական լսումներ՝ արտախորհրդարանական կուսակցությունների մասնակցությամբ

Տեղի կունենան խորհրդարանական լսումներ՝ արտախորհրդարանական կուսակցությունների մասնակցությամբ

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը դեկտեմբերի 9-ին՝ ժամը 12:00-ին, Արմենիա Մարիոթ հյուրանոցում (ք.Երեւան, Ամիրյան 1, Արարատ սրահում) արտախորհրդարանական կուսակցությունների մասնակցությամբ կազմակերպում են խորհրդարանական լսումներ՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» (Պ-1008-31.10.2016) սահմանադրական օրենքի նախագծի քննարկում» թեմայով:

Լսումներին մասնակցելու համար կուսակցությունների ներկայացուցիչները հայտերը կարող են ներկայացնել 010527820, 011513349 հեռախոսահամարներով: Հրավիրվածներից բացի յուրաքանչյուր կազմակերպությունից լսումներին կարող է մասնակցել մեկ ներկայացուցիչ:

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների

հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը