Լրահոս

02.12.2016 12:48


Բանդայի գործով առաջին դատական նիստ. լրագրողներին թույլ չեն տալիս մտնել դահլիճ (տեսանյութ)

Բանդայի գործով առաջին դատական նիստ. լրագրողներին թույլ չեն տալիս մտնել դահլիճ (տեսանյութ)

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում թույլ չեն տալիս լրագրողներին մասնակցել անցած տարվա նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ի կողմից վնասազերծված խմբի գործով առաջին դատական նիստին: «hraparak.am»–ի թղթակիցը հաղորդում է, որ դատական կարգադրիչները թույլ չեն տալիս լրագրողներին մասնակցել նիստին՝ պատճառաբանելով, թե լրատվամիջոցները շատ են, դահլիճում տեղերը սահմանափակ են, կարող է ընդամենը 7 լրագրող մտնել: Իսկ լրագրողները համաձայն չեն այս պահանջի հետ, պահանջում են, որպեսզի բոլորով բարձրանան վերեւ:

Հիշեցնենք, որ այս գործով անցնում են 20 անձինք, որպես զինված խմբի ղեկավար ներկայացվում է Արթուր Վարդանյանը: Ըստ մեղադրական եզրակացության՝ 2015թ. ապրիլից գտնվելով ՀՀ տարածքում, ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել,պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն` զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչը ավարտին չի հասցվել՝ նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Մանրամասները՝ «hraparak.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը