Լրահոս

04.11.2010 09:52


ՀՀ-ում նոյեմբերի 4-ը նշվում է որպես սոցիալական աշխատողի օր

Հայաստանի կառավարությունը 2009թ. հունվարի 22-ի նիստում որոշում էր կայացրել, ըստ որի, տոների և հիշատակի օրերի մասին ՀՀ օրենքին համապատասխան, ՀՀ-ում նոյեմբերի 4-ը նշվում է որպես սոցիալական աշխատողի օր:

Սկզբնական շրջանում սոցիալական աշխատողները համարվում էին անհատի հասարակական իրավիճակի բարելավմանը և նրա առջև ծառացած սոցիալական խնդիրների լուծմանն աջակցող գործունեությունն իրականացնողներ: Այժմ սոցիալական աշխատողներ համարվում են այն անձինք ում գործունեությունն ուղված է խոցելի խմբերի խնդիրների կարգավորմանը, լուծմանը, նրանց հասարակության մեջ ինտեգրման հնարավորությունների զար•ացմանն ու դրանց ընդլայնմանը:

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը