Լրահոս

02.12.2016 13:58


Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ի ժամը 13.30-ի դրությամբ՝ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:

Դժվարանացանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Սոթք-Քարվաճառ, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սարավան-Զանգեր ավտոճանապարհին, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, քաղաքում առկա են տեղումներ թույլ ձյան տեսքով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Այս խորագրի վերջին նյութերը