Լրահոս

02.12.2016 13:59


Նորք-Մարաշի զինված խմբի գործով առաջին դատական նիստը հետաձգվել է մինչև հաջորդ տարի

Նորք-Մարաշի զինված խմբի գործով առաջին դատական նիստը հետաձգվել է մինչև հաջորդ տարի

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հետաձգել է վնասազերծված զինված խմբի գործով դատական առաջին նիստը։ Այն կշարունակվի 2017 թվականի հունվարի 13-ին։

Նիստը հետաձգվել է գործով անցնող պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի բացակայության պատճառով։ Նրա պաշտպան Հայկ Ալումյանը հայտնել է, որ Շիրխանյանի առողջական վիճակը անբավարար է։

«Նրան պատգարակով պետք է բերեն դատարան։ Ինքը չի կարողանում քայլել, 15-20 րոպեից ավելի չի կարող նստած մնալ»,-ասել է Ալումյանը։

Հիշեցնեն նաև, որ սկզբում բոլոր լրագրողներին թույլ չեն տվել մասնակցել դատական նիստին, սակայն մեկ ժամ անց թույլատրել են:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը