Լրահոս

02.12.2016 22:54


Աղբամանի մոտ «Սթար» ատրճանակ և փամփուշտներ էր թողել

Աղբամանի մոտ «Սթար» ատրճանակ և փամփուշտներ էր թողել

Նոյեմբերի 30-ին՝ ժամը 12.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Կենտրոնական գերեզմանատան մուտքի աղբամանի մոտ զենք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «Սթար» տիպի ատրճանակ և 9 մմ տրամաչափի 4 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն։

Այս խորագրի վերջին նյութերը