ՌԴ պատգամավոր Աշոտ Եղիազարյանին զրկել են անձեռնմխելիությունից
ՌԴ Պետդուման նոյեմբերի 3-ին Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Աշոտ Եղիազարյանին զրկել է անձեռնմխելիությունից։ Որոշմանը կողմ են քվեարկել 352 պատգամավոր, դեմ՝ 39, ձեռնպահ՝ 5։ Որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես և ուղարկվելու է ՌԴ գլխավոր դատախազին։
Վերջինիս տեղակալ Վլադիմիր Մալինովսկին հայտնել է, որ ներկա պահին իրավապահ մարմինները մտադիր չեն ձերբակալել Ա. Եղիազարյանին։
Աշոտ Եղիազարյանը Մեծ Բրիտանիայում է և դեռևս չի պատրաստվում Մոսկվա վերադառնալ, քանի որ վախենում է իր կյանքի համար։ Եղիազարյանի խոսքերով՝ ինքը սպառնալիքներ է ստանում դեռևս այս տարվա հունվարից։