Լրահոս

02.12.2016 15:50


Հրապարակվել են կադրեր, որոնցում երևում է Սոթքի ոսկու հանքում կրակոցներ արձակողը (տեսանյութ)

Հրապարակվել են կադրեր, որոնցում երևում է Սոթքի ոսկու հանքում կրակոցներ արձակողը (տեսանյութ)
Դեկտեմբերի 1-ին, ժամը 23-ի սահմաններում, Սոթքի ոսկու հանքի տարածքում 1985 թ. ծնված Վահագն Մանուկյանը «ԱԿՄ» տիպի, 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգից կրակ է արձակել նույն հանքի անվտանգության աշխատակցի ուղղությամբ, որը ոտքի հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից հայտնում են, որ օպերատիվ-հետախուզական անհետաձգելի միջոցառումների արդյունքում հաջողվել է զինաթափել և ձերբակալել Վահագն Մանուկյանին:
Հանցագործության գործիք ինքնաձիգը և 1 փամփշտատուփը՝ 19 փամփուշտով, առգրավվել են:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը