Լրահոս

02.12.2016 16:20


Մեղրիի մոտ շրջվել է ցիստեռնը, որը տեղափոխում էր խաղողի քաղցու

Մեղրիի մոտ շրջվել է ցիստեռնը, որը տեղափոխում էր խաղողի քաղցու

Դեկտեմբերի 2-ին, ժամը 15,18-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Մեղրի քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. շրջվել է «Զիլ» մակնիշի ավտոմեքենայի ցիստեռնը, որը տեղափոխում էր խաղողի քաղցու. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի Մ-4 ավտոճանապարհի 15-կմ-ին շրջվել է «Զիլ» մակնիշի 26 OS 773 պետհամարանիշի ավտոմեքենաի ցիստեռնը, ինչի հետևանքով տեղի է ունեցել ավտոմեքենայի գազի արտահոսք: Տուժածներ չկան:

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն մինչ գազի բալոնի պարպվելը և կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ:

Այս խորագրի վերջին նյութերը