Լրահոս

02.12.2016 16:35


«Գաբին իր մակարդակով ինձ համապատասխան չէր». Լևոն Աբգարյանը՝ նախկին կնոջ մասին (լուսանկար)

«Գաբին իր մակարդակով ինձ համապատասխան չէր». Լևոն Աբգարյանը՝ նախկին կնոջ մասին (լուսանկար)

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Երևանի հայտնի չմշկորդ պապիկը՝ Լևոն Աբգարյանը, հեռացել է իր երիտասարդ կնոջից՝ Գաբի Գաբրիելյանից, ով նրանից փոքր է 37 տարով։ Լևոնն իր ֆեյսբուքյան էջում «ընտանեկան կարգավիճակը» փոխել է «միայնակի» և լուսանկար հրապարակել ռուս կնոջ հետ՝ գրելով. «Թող հավերժանա հայ և ռուս ժողովրդի բարեկամությունը»։

Պարզաբանում ստանալու համար «BlogNews.am»-ը խոսել է Լևոն Աբգարյանի հետ.

«Նախ ասեմ, որ ես ամուսնացած չեմ եղել Գաբիի հետ, մենք միասին պարզապես ապրել ենք: Եթե ամուսնացած չես, ի՞նչ ամուսնալուծության մասին է խոսքը: Ամեն ինչ նորմալ է, երեխան ծնվել է, ես երեխայի հայրությունը ընդունել եմ, նա իր համար է ապրում, ես՝ իմ: Երբ ապահովված կյանքով ես ապրում, սերը կորում է, պետք է անապահով լինես, որ սեր մնա, որովհետև ընտանիքը հարգանք է, պատիվ, ադաթ, իսկ ես տիեզերքի սիրո ներկայացուցիչն եմ, չեմ կարող առանց սեր ապրել»:

Այս խորագրի վերջին նյութերը