Լրահոս

03.12.2016 08:48


«Թեյարանի» ոլորաններում «BMW»-ն արգելափակվել է ձնակույտի մեջ

«Թեյարանի» ոլորաններում «BMW»-ն արգելափակվել է ձնակույտի մեջ

Դեկտեմբերի 2-ին, ժամը 22.35-ին ԱԻՆ-ում տեղեկատվություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 27 կմ-ին՝ «թեյարանի» ոլորաններում, ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը:

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել «BMW 745» մակնիշի (պետհամարանիշը և վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) ավտոմեքենան:

***

Դեկտեմբերի 2-ին, ժամը 10.20-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին «Վոլցվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 1-ին կմ-ից արգելափակումից դուրս են բերել «Վոլցվագեն Վենտո» մակնիշի 33 ST 938 պետհամարանիշի (վարորդ` Ա. Ս.) ավտոմեքենան և «Վոլվո» մակնիշի 19 UU 741 պետհամարանիշի (վարորդ` Ա. Մ.) բեռնատարը:

***

Դեկտեմբերի 2-ին, ժամը 09.42-ին ահազանգ է ստացվել, որ Լուսաշող-Լանջառ ավտոճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի ցեմենտատար ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները Վեդի-Լուսաշող ավտոճանապարհի 35-րդ կմ-ից հատուկ տեխնիկայի միջոցով արգելափակումից դուրս են բերել «ԿամԱԶ» մակնիշի 438 OC 61 պետհամարանիշի (վարորդ՝ Վ. Հ. 1983 թ. ծնված) ցեմենտատարը:

Այս խորագրի վերջին նյութերը