Լրահոս

03.12.2016 09:07


Հրդեհ է բռնկվել «Կայզեր» սուպերմարկետի մոտ

Հրդեհ է բռնկվել «Կայզեր» սուպերմարկետի մոտ

Դեկտեմբերի 2-ին, ժամը 23.18-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի «Կայզեր» սուպերմարկետի մոտակայքում այվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Անդրանիկի փողոցի թիվ 158 շենքի մոտակայքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.35-ին, մարվել՝ 23.42-ին:

Ամբողջությամբ այրվել է «Opel Zafira» մակնիշի 90 RQ 001 պետհամարանիշի (վարորդ՝ Գ. Ջ. 1982 թ. ծնված) ավտոմեքենան:

Ավտոմեքենայի գազի բալոնից առկա է եղել գազի արտահոսք:

Հրշեջ-փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն՝ մինչ ավտոմեքնայի գազի բալոնի պարունակության պարպումը:

Այս խորագրի վերջին նյութերը