Լրահոս

03.12.2016 09:14


Գանձակ գյուղի մոտ «ՎԱԶ 2108»-ը շրջվել է

Գանձակ գյուղի մոտ «ՎԱԶ 2108»-ը շրջվել է

Դեկտեմբերի 2-ին, ժամը 23.21-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Գավառ-Ծաղկաշեն ավտոճանապարհին՝ Գանձակ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Գավառ-Ծաղկաշեն ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «ՎԱԶ 2108» մակնիշի в953ка33 պետհամարանիշի (վարորդ՝ Մ. Օ.1982 թ. ծնված) դուրս է եկել ճանապարի երթևեկելի հատվածից և շրջվել. տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները ուղղել են ավտոմեքենան, հոսանքազրկել, և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը