Լրահոս

03.12.2016 09:16


Հրդեհ է բռնկվել «Փարավոն» հանգստի և ժամանցի կենտրոնի խոհանոցում

Հրդեհ է բռնկվել «Փարավոն» հանգստի և ժամանցի կենտրոնի խոհանոցում

Դեկտեմբերի 2-ին, ժամը 22.32-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան-Աբովյան խճուղի 5 հասցեում՝ «Փարավոն» հանգստի և ժամանցի կենտրոնի խոհանոցում:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է, որ «Փարավոր» համալիրի չգործող խոհանոցի արտաքին պատի մոտակայքում գտնվող գազի խողովակից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկումով:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.48-ին, մարվել՝ 23.01-ին:

Այս խորագրի վերջին նյութերը