Լրահոս

03.12.2016 10:40


Ողբերգական դեպք Լոռու մարզում. 26-ամյա կին վարորդը վթարից հետո ողջ–ողջ այրվել է ավտոմեքենայի մեջ

Ողբերգական դեպք Լոռու մարզում. 26-ամյա կին վարորդը վթարից հետո ողջ–ողջ այրվել է ավտոմեքենայի մեջ

Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 08.10-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Թեղուտ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան գլորվել է ձորը և այրվում է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ըստ «Shamshyan.com»–ի՝ ժամը 08։00-ի սահմաններում Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ 12 շենքի բնակիչ, 26-ամյա Անի Աղաբեկյանը Շնող-Թեղուտ ավտոճանապարհին իր վարած «Mitsubishi Pajero IO» մակնիշի 88 QՏ 881 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին և կողաշրջվել։ Հարվածի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ–ի փրկարար ծառայության Ալավերդու հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր մարելով ավտոմեքենայում առաջացած հրդեհը՝ այնտեղ հայտնաբերել են Ա. Աղաբեկյանի դին։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Այս խորագրի վերջին նյութերը