Լրահոս

03.12.2016 11:00


Արգելափակվել են ավտոմեքենաներ

Արգելափակվել են ավտոմեքենաներ

Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 07.31-ին, ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հանքավան գյուղի «Տաք ջուր» կոչվող հատվածում «Opel» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հ-28 ավտոճանապարհի Հրազդան-Հանքավան հատվածի 28-րդ կմ-ին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel Astra G» մակնիշի 61 TT 999 պետհամարանիշով ավտոմեքենան (2 ուղևոր):

***

Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 04.17-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Մեծ Պառնի գյուղի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է Շիրակի մարզի Սարալանջ գյուղի գերեզմանատան մոտակայքում:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Grand Cherokee» մակնիշի 34 OR 971 պետհամարանիշի (վարորդ՝ Ռ. Գ. 1961 թ. ծնված) ավտոմեքենան:

***

Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 03.11-ին, ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ-Եղեգնաձոր ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «Ford Tranzit» (բեռնատար) մակնիշի 34 VM 535 պետհամարանիշի (վարորդ՝ Գ. Բ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

Այս խորագրի վերջին նյութերը