Լրահոս

03.12.2016 12:00


Բորիս Մուրազիին 2 օր առանց պատճառի պահել են Ստամբուլի օդանավակայանում

Բորիս Մուրազիին 2 օր առանց պատճառի պահել են Ստամբուլի օդանավակայանում

Լրագրող, «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր Բորիս Մուրազիին 2 օր շարունակ պահել են Ստամբուլի օդանավակայանում, այնուհետև արտաքսել։

«7օր»–ի հետ զրույցում նա պատմել է, որ դեկտեմբերի 1–ին մեկնել է Դիարբեքիր՝ մասնակցելու կոնֆերանսի. թռիչքը պետք է Ստամբուլով լիներ։

–Ստամբուլի օդանավակայանի հսկիչ անցակետում անձնագիրս վերցրեցին, այնուհետև ինձ մոտեցան հատուկ ծառայության աշխատակիցները, վերցրեցին համակարգիչս, հեռախոսս,–ասել է Բորիս Մուրազին՝ հավելելով, որ կատարվածի համար որևէ բացատրություն չի տրվել, և իրեն անգամ թարգմանչով չեն ապահովել։

Բորիս Մուրազիի խոսքով՝ իրեն փակել են մի սենյակում, որտեղ մոտ 30 հոգի արաբ է եղել, նաև՝ ինչ–որ մարդիկ, որոնց կասկածում էին ահաբեկչական խմբավորումների հետ կապ ունենալու մեջ։

2 օր ինձ կապի միջոց չեն տրամադրել, որպեսզի կապվեի ընտանիքիս անդամների հետ։ Մենակ գուշակելու վրա էր, թե ինձ հետ ինչ կարող է լինել,– պատմել է Մուրազին։

Նա նշել է, որ երկրորդ օրը կեսգիշերին իրեն նստեցրել են ինքնաթիռ, անձնագրի հետ տվել են մի թուղթ, որում միայն գրված է եղել արտաքսման մասին։

Բորիս Մուրազին Հայաստան է վերադարձել դեկտեմբերի 3–ի լուսադեմին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը