Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավարը խիստ տարբերություն է տեսնում Գագիկ Բեգլարյանի և նախկին քաղաքապետի միջև
Թեև ոչ վաղ անցյալում ավագանու դերի բարձրացման հետ կապված ԲՀԿ և ՀՀԿ խմբակցությունների միջև որոշակի խնդիրներ էին առաջացել, սակայն Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Արման Վարդանյանն այսօր «Հայացք» ակումբում ասել է, որ ավագանիում վերջին մեկ ամսվա ընթացքում մթնոլորտը շատ ավելի լավն է։
-Ուժի զոռով չպետք է աշխատել. մենք տեսանք՝ մեր երկրում կոնկրետ ինչ լուրջ խնդիրներ եղան՝ ելնելով այն տրամաբանությունից, որ մենք շատ ենք, ինչ կուզենք, կանենք։ Յուրաքանչյուր մարմնում, որտեղ կան քաղաքական ուժեր, որոշումները պետք է ընդունվեն քաղաքական կոնսենսուսի միջոցով,- ասել է ԲՀԿ խմբակցության ղեկավարը՝ նշելով, որ ավագանու ինստիտուտի դերի բարձրացման նպատակով հանդես են գալու օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ։
Ա. Վարդանյանը նաև նշել է, որ ավագանի-քաղաքապետ աշխատանքային տրամաբանությունն այսօր թևակոխել է նոր փուլ, ինչը դրական է.
-Սա կտևի՞ երկար ժամանակ՝ մենք պատրաստ ենք մշտապես աշխատելու կառուցողական դաշտում։
Իսկ եթե կլինեն մարդիկ՝ վարչության պետ, տեղակալ և այլն, ովքեր չեն ցանկանա ընդունել և հասկանալ, որ, ի վերջո, ավագանին է քաղաքի բարձրագույն իշխանությունը, այլ ոչ թե քաղաքապետը կամ տեղակալը, ստորաբաժանման կամ վարչական տարածքի ղեկավարը, ապա, Ա. Վարդանյանի խոսքերով, ԲՀԿ խմբակցությունն արդեն կոփված է այդ պայքարում։
Կոնկրետ Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի վերաբերյալ էլ նա նշել է.
-Քաղաքապետի ընդհանուր գործունեությունը կարող եմ դրական գնահատել, որովհետև, ի վերջո, հաշվի առնելով այն բոլոր հակասությունները, որ կային, մենք, իհարկե, երբեք թույլ չենք տա ցուցաբերել որևիցե սուբյեկտիվ մոտեցում, որովհետև պարոն Բեգլարյանը շատ քայլեր է անում, որպեսզի քաղաքի վիճակն ավելի լավանա, և շատ տարօրինակ կլիներ, որ դա չաներ.ի վերջո, ընտրվել է, պետք է անի ու շատ լուրջ տարբերություն կա իր և նախկին քաղաքապետի միջև, որովհետև մի բան է նշանակված լինելը, մի այլ բան է ժողովրդի կողմից ընտրված լինելը։ Կարծում եմ՝ նաև այդ պարտավորվածությունները, ինչու ոչ նաև իր երիտասարդ լինելը պետք է իրեն դրդեն ավելի կառուցողական և ավելի առաջատար գաղափարներ ունենալ և ավելի շատ աշխատել։
Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավարը խիստ տարբերություն է տեսնում Գագիկ Բեգլարյանի և նախկին քաղաքապետի միջև
Թեև ոչ վաղ անցյալում ավագանու դերի բարձրացման հետ կապված ԲՀԿ և ՀՀԿ խմբակցությունների միջև որոշակի խնդիրներ էին առաջացել, սակայն Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Արման Վարդանյանն այսօր «Հայացք» ակումբում ասել է, որ ավագանիում վերջին մեկ ամսվա ընթացքում մթնոլորտը շատ ավելի լավն է։
-Ուժի զոռով չպետք է աշխատել. մենք տեսանք՝ մեր երկրում կոնկրետ ինչ լուրջ խնդիրներ եղան՝ ելնելով այն տրամաբանությունից, որ մենք շատ ենք, ինչ կուզենք, կանենք։ Յուրաքանչյուր մարմնում, որտեղ կան քաղաքական ուժեր, որոշումները պետք է ընդունվեն քաղաքական կոնսենսուսի միջոցով,- ասել է ԲՀԿ խմբակցության ղեկավարը՝ նշելով, որ ավագանու ինստիտուտի դերի բարձրացման նպատակով հանդես են գալու օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ։
Ա. Վարդանյանը նաև նշել է, որ ավագանի-քաղաքապետ աշխատանքային տրամաբանությունն այսօր թևակոխել է նոր փուլ, ինչը դրական է.
-Սա կտևի՞ երկար ժամանակ՝ մենք պատրաստ ենք մշտապես աշխատելու կառուցողական դաշտում։
Իսկ եթե կլինեն մարդիկ՝ վարչության պետ, տեղակալ և այլն, ովքեր չեն ցանկանա ընդունել և հասկանալ, որ, ի վերջո, ավագանին է քաղաքի բարձրագույն իշխանությունը, այլ ոչ թե քաղաքապետը կամ տեղակալը, ստորաբաժանման կամ վարչական տարածքի ղեկավարը, ապա, Ա. Վարդանյանի խոսքերով, ԲՀԿ խմբակցությունն արդեն կոփված է այդ պայքարում։
Կոնկրետ Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի վերաբերյալ էլ նա նշել է.
-Քաղաքապետի ընդհանուր գործունեությունը կարող եմ դրական գնահատել, որովհետև, ի վերջո, հաշվի առնելով այն բոլոր հակասությունները, որ կային, մենք, իհարկե, երբեք թույլ չենք տա ցուցաբերել որևիցե սուբյեկտիվ մոտեցում, որովհետև պարոն Բեգլարյանը շատ քայլեր է անում, որպեսզի քաղաքի վիճակն ավելի լավանա, և շատ տարօրինակ կլիներ, որ դա չաներ. ի վերջո, ընտրվել է, պետք է անի ու շատ լուրջ տարբերություն կա իր և նախկին քաղաքապետի միջև, որովհետև մի բան է նշանակված լինելը, մի այլ բան է ժողովրդի կողմից ընտրված լինելը։ Կարծում եմ՝ նաև այդ պարտավորվածությունները, ինչու ոչ նաև իր երիտասարդ լինելը պետք է իրեն դրդեն ավելի կառուցողական և ավելի առաջատար գաղափարներ ունենալ և ավելի շատ աշխատել։
7or.am