Լրահոս

04.11.2010 13:57


Իսրայելը դադարեցնում է հարաբերությունները ՅՈՒՆԵՍԿՕ–ի հետ

Հորդանանի արևմտյան ափին գտնվող կրոնական սրբավայրերի պատկանելության մասին վեճի պատճառով Իսրայելը դադարեցնում է հարաբերությունները ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ։ Այս մասին տեղեկացրել է Իսրայելի փոխարտգործնախարարի պաշտոնական ներկայացուցիչ Դաննի Այալոնան։ Իսրայելի դժգոհությունն առաջացրել է վերջերս ՅՈՒՆԵՍԿՕ-ի կայացրած որոշումը՝ Խևրոն քաղաքում գտնվող պատրիարքների քարանձավը և Ռախիլ նախամոր դամբարանը համարել պաղեստինյան գրավյալ տարածքների անբաժանելի մաս։

«Իսրայելի և հրեական պատմական հուշարձանների միջև ամուր կապ կա, որը չի ճանաչվում միջազգային կազմակերպությունների կողմից։ Իսրայելը չի կարող ընդունել նման դրությունը»,-ասել է Այալոնան։

Այս խորագրի վերջին նյութերը