Լրահոս

25.12.2009 18:38


Արմեն Ռուստամյան. «Հայաստան–Թուրքիա բանակցային գործընթացը պետք է համարել անփառունակ վախճան արձանագրած և լրջորեն ձախողված»

Արմեն Ռուստամյան. «Հայաստան–Թուրքիա բանակցային գործընթացը պետք է համարել անփառունակ վախճան արձանագրած և լրջորեն ձախողված»

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հունվարի 9-10-ն ԱՄՆ կատարած այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել մի շարք կոնգրեսականների և պաշտոնյաների հետ՝ ներկայացնելու Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ պաշտոնական տեսակետից տարբերվող ընդդիմության մոտեցումները։

Ա. Ռուստամյանի խոսքերով՝ ի սկզբանե թվում էր, թե դրական գործընթաց է իրականացվում, բայց արդյունքում ստացվել է ճիշտ հակառակը, քանի որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակն է՛լ ավելի է բարդացել։

-Երկու ճակատ բացվեց, և այդ ճակատների մեջ մի տեղում Թուրքիան է, մյուս տեղում՝ Ադրբեջանը,- ասել է Ա. Ռուստամյանը.

-Հայաստան-Թուրքիա բանակցային գործընթացը պետք է համարել անփառունակ վախճան արձանագրած և լրջորեն ձախողված։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը