Լրահոս

05.12.2016 11:11


Հրդեհ է բռնկվել Վանաձորի «Գանձակ» սուպերմարկետին հարակից տնակային ավանում

Հրդեհ է բռնկվել Վանաձորի «Գանձակ» սուպերմարկետին հարակից տնակային ավանում

Դեկտեմբերի 5-ին, ժամը 09.35-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայի «Գանձակ» սուպերմարկետին հարակից տնակային ավանում:

Դեպքի վայր են մեկնել Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և չորս մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայի «Ուկրշին» 4-րդ բարաքում, որտեղ ապրում են 5 ընտանիք (թվով 19 մարդ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.15-ին:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Այս խորագրի վերջին նյութերը