Լրահոս

04.11.2010 14:50


ՀՊԱԿ. «ՀՀԿ-ականների կողմից սահմանադրական կարգի հերթական խախտման մասին»

 Հիմք  ընդունելով  ՀՀ  Սահմանադրության  49-րդ  հոդվածով  սահմանված  դրույթներն, այսօր  դիմել  ենք  ՀՀ  Նախագահին տեղեկացնելով  այն  մասին, որ        ՀՀ  Նախագահի  պաշտոնը  զբաղեցնող  պարոն Սարգսյանը  հանդիսանում  է  ԵՊՀ խորհրդի  նախագահ: Այսինքն, խախտելով  սահմանադրական  կարգը, պարոն  Սարգսյանն  իր  պարտականությունների   հետ  չկապված   պաշտոն  է  զբաղեցնում     պետական մարմնում, այն  է' «Երևանի  պետական  համալսարան»  պետական ոչ  առևտրային  կազմակերպության  կառավարման  մարմնում:

Առավել  զավեշտալին  այն  է, որ  համաձայն  ԵՊՀ  կանոնադրության    11-րդ  կետի  պահանջների, ՀՀ  Նախագահը  հանդիսանում  է  Վարչապետի  ներկայացուցիչը  ԵՊՀ  խորհրդում:

Միաժամանակ, հույս  ենք  հայտնել, որ  ՀՀ  Նախագահի  ձեռնարկած միջոցներն  այս հարցում  կվերականգնեն  ՀՀ  սահմանադրական կարգը /65-րդ, 88-րդ,98-րդ  հոդվածներ/, որը  համատարած  խախտվում  է  իշխանության  բոլոր  թևերի  ներկայացուցիչների /պատգամավորներ, կառավարության  անդամներ, դատավորներ/  և, հատկապես, ՀՀԿականների   կողմից:  

        Հայաստանի Պառլամենտարիզմի  Կենտրոն   (ՀՊԱԿ)  լրատվություն

Այս խորագրի վերջին նյութերը