Լրահոս

26.12.2009 09:47


Վ. Յ. Բրյուսովի նախագիծն իրականանում է 93 տարի անց

Ռուս պոետ, արձակագիր, գրականագետ և թարգմանիչ Վ. Յ. Բրյուսովի' իր ընթերցողին հայկական մշակույթի ամբողջական նկարագիրը ներկայացնելու նախագիծը իրականացվեց 93 տարի ընդմիջումով: Երկուսուկես տարվա քրտնաջան աշխատանքներից հետո մեծ գործչի անունը կրող համալսարանում դեկտեմբերի 22-ին տեղի ունեցավ «Հայկական պատմական արձակն ու պոեզիան (V-XVIIIդդ.)» գրքի շնորհանդեսը:

Մտահղացման իրականացնողի'Վ. Բրյուսովի համալսարանի գրականագիտության ամբիոնի դասախոս, բ.գ.թ., դոցենտ Նաիրա Պարույրի Սեյրանյանի համոզմամբ գրքում ներգրավված են այդ դարաշրջանի բոլոր անվանի հայ հեղինակների գործերը, հայկական պատմական արձակի ու պոեզիայի ավելի քան 30 նմուշ, որոնք այսօր էլ արդիական են, և հույժ կարևոր է այսօրվա երիտասարդությանը ընթերցել ու ճանաչել այդ գործերը: Այդ իսկ պատճառով գրքի աշխատանքներին մասնակցել են նաև երիտասարդ ասպիրանտները:

Կա առաջարկ մշակույթի նախարարության հետ համատեղ տպագրած 500 տպաքանակ ունեցող այս գիրքը ներկայացնել նաև Ֆրանկֆուրտում կայանալիք «Գրքի միջազգային ցուցահանդես»-ում:   

Այս խորագրի վերջին նյութերը