Լրահոս

05.12.2016 14:50


«Երկրաշարժ» ֆիլմը հայտնվել է «Ոսկե գլոբուսի» երկար ցանկում

«Երկրաշարժ» ֆիլմը հայտնվել է «Ոսկե գլոբուսի» երկար ցանկում

Ռուսաստանաբնակ հայտնի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը հայտնվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի երկար ցանկում: Կարճ ցանկը կհրապարակվի դեկտեմբերի 12-ին:

«Օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգում հայտնվելու թեկնածուների ցանկը հրապարակվել է մրցանակաբաշխության կայքում:

Երկար ցանկում են ընդգրկված նաև Անդրեյ Կոնչալովսկու «Դրախտ» ֆիլմը (Ռուսաստան), «Ամայի քաղաքները» (Մեքսիկա), «Ամանաթը» (Ղազախստան), «Թոնի Էրդմանը» (Գերմանիա), «Նա» ֆիլմը (Ֆրանսիա), «Ջուլիետա» և «Մա մա» կինոժապավենները (Իսպանիա):

Անվանակարգում հայտնվելու համար հավակնում են նաև Հունաստանից, Իրանից, Չիլիից, Ճապոնիայից, Հնդկաստանից, Ռումինիայից, Ավստրիայից, Ֆինլանդիայից և այլ երկրներից ներկայացված ֆիլմեր:

7оr.am

Այս խորագրի վերջին նյութերը