Լրահոս

05.12.2016 15:11


Ծառայությունից հրաժարված ռազմական բժիշկներից 1 մլն դրամ կբռնագանձվի

Ծառայությունից հրաժարված ռազմական բժիշկներից 1 մլն դրամ կբռնագանձվի

ՀՀ ԱԺ-ում քննարկվել է «Զինծառայություն անցնելու մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծը։ Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը հայտնել է, որ առաջարկվում է բանակ զորակոչել քննություն չհանձնած ռազմական բժիշկներին:

Նա նշել է, որ Երևանի պետական բժշկական համալսարանի Ռազմաբժշկական ֆակուլտետի կուրսանտները ավարտում են մագիստրատուրան և ստանում լեյտենանտի կոչում, բայց դեպքեր են լինում, որ ինտերնատուրա չեն ընդունվում:

–Այդ դեպքում չի կարելի նրանց զորակոչել որպես ռազմական բժիշկներ, բայց չի կարելի նաև որպես շարքային զորակոչել, քանի որ նրանք արդեն լեյտենանտի կոչում են ստանում: Այդ պատճառով առաջարկվում է նրանց լեյտենանտի կոչում տալ միայն ինտերնատուրայից հետո: Եթե ուսումն ավարտելուց հետո նրանք հրաժարվեն ծառայությունից, առաջարկվում է ծառայության յուրաքանչյուր բաց թողած տարվա դիմաց նրանցից 1 մլն դրամ բռնագանձել,- նշել է փոխնախարարը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը