Լրահոս

05.12.2016 18:19


3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 26 ՃՏՊ

3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 26 ՃՏՊ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 2-ից 5-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 24 դեպքերը բացահայտվել են:
Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 3 և զենք-զինամթերքի առգրավման 1 դեպք:
Բացահայտվել է գողության 10, խարդախության 9 և կողոպուտի 1 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 5 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 26 պատահար, ինչի հետևանքով 5 մարդ զոհվել է, 36-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը