Լրահոս

05.12.2016 18:50


Բջջային հեռախոս ու բանկային քարտ էր գողացել

Բջջային հեռախոս ու բանկային քարտ էր գողացել

Դեկտեմբերի 2-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել թիվ 26 երթուղու ավտոբուսում 1998 թ. ծնված Նարինե Ն.-ի բջջային հեռախոսն ու բանկային քարտը գողանալու մասին:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողները դեկտեմբերի 3-ին՝ ժամը 17-ին, Մաշտոցի պողոտայի թիվ 5 հասցեի մոտից, նշված գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1982 թ. ծնված Արտաշես Բ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնն առգրավված է:

Այս խորագրի վերջին նյութերը