Լրահոս

05.12.2016 16:26


ՊՆ-ն ուսումնասիրում է Ադրբեջանում հաստատվելու ցանկություն հայտնած սպայի դեպքը

ՊՆ-ն ուսումնասիրում է Ադրբեջանում հաստատվելու ցանկություն հայտնած սպայի դեպքը

ՀՀ պաշտպանության նախարարությունն ուսումնասիրում է ադրբեջանական haqqin.az կայքի տարածած այն տեղեկությունը, համաձայն որի՝ հայազգի սպա Նորայր Գեորգիի Մինասյանը ցանկանում է անցնել Ադրբեջանի տարածք: NewsBook-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցի` Նորայր Մինասյանը դիմել է կայքի հատուկ թղթակից Վահան Մարտիրոսյանին` խնդրելով միջնորդել և օգնել անցնել Ադրբեջանի տարածք: Վերջինս, իբր, ցանկանում է Բաքվում մամուլի ասուլիս հրավիրել` պատմելու ՀՀ զինված ուժերում և ճակատում առկա իրավիճակի մասին: Բացի այդ, հաղորդվում է, որ օտար 2 լեզուների` ռուսերենի և անգլերենի տիրապետող 38-ամյա ավագ լեյտենանտը ստիպված է եղել ընտանիքի հետ փախչել Սոչի` ՀՀ գլխավոր շտաբի նախկին ղեկավար, ներկայումս Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովի որդու հետ ունեցած բախման պատճառով:

Մանրամասները՝ NewsBook–ում։

Այս խորագրի վերջին նյութերը