Լրահոս

05.12.2016 16:34


«Դիլիջան» ազգային պարկում այծյամ են որսացել

«Դիլիջան» ազգային պարկում այծյամ են որսացել

2016 թվականի նոյեմբերի վերջին մի խումբ անձինք ապօրինի մուտք են գործել Դիլիջան ազգային պարկ ՊՈԱԿ-ի Գոշ տեղամասի 6-րդ պահաբաժնի տարածք: Նրանց թվում է եղել նաև Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի բնակիչ Վ. Ա.-ն, ով ապօրինի որսացել է մեկ այծյամ:

Դիլիջան ազգային պարկ ՊՈԱԿ-ի և ՀՀ ոստիկանության Դիլիջանի բաժնի աշխատակիցները համատեղ շրջագայության ժամանակ հայտնաբերել են որսագողություն իրականացնող անձանց: Տեղում կազմվել է արձանագրություն որսագողության դեպքի մասին, որի վերաբերյալ ՀՀ ոստիկանության Դիլիջանի բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Այս խորագրի վերջին նյութերը