Լրահոս

26.12.2009 10:20


Բաքվի պետական համալսարանում ադրբեջանցիների և քրդերի միջև ընդհարում է տեղի ունեցել

Բաքվի պետական համալսարանում (ԲՊՀ) ադրբեջանցիների և քրդերի միջև ընդհարում է տեղի ունեցել։ Ծեծկռտուքին մասնակցել է շուրջ 40 ուսանող։ Տուժածներ չկան։ Միջադեպի պատճառ է դարձել «Ժողովրդավարական հասարակություն» քրդական կուսակցության խորհրդանշական վարդը, որը քուրդ ուսանողներն ամրացրել են իրենց պիջակներին։ Դա վրդովեցրել է ադրբեջանցի ուսանողներին, ովքեր կարծում են, որ այդպիսով քրդերը փորձում են քարոզել Թուրքիայում արգելանքի տակ դրված կուսակցությունը։

 

Այս խորագրի վերջին նյութերը