Լրահոս

05.12.2016 17:28


Երևանում կրակոցներ են հնչել. վնասվել են դպրոցի ապակիները

Երևանում կրակոցներ են հնչել. վնասվել են դպրոցի ապակիները

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ «shamshyan.com»–ի փոխանցմամբ՝ ժամը 13։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Ֆրիտյոֆ Նանսենի անվան 150 հիմնական դպրոցի բակում կրակոցներ են հնչել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանած ոստիկաններն ու քննիչները դպրոցի գլխավոր մուտքի ապակու վրա հայտնաբերել են կրակոցի հետքեր, ինչպես նաև ներսում՝ հանդերձարանի ապակու վրա։

Հայտնաբերվել են նաև 1 պարկուճ, 1 գնդակ, որոնք ընթերակաների ներկայությամբ քննիչն առգրավել է։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում դպրոցի տնօրեն Մանիկ Հայրապետյանը հայտնել է, որ, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, սակայն ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ հիվանդանոցներում արդյոք կա՞ն կանչով դիմած քաղաքացիներ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Այս խորագրի վերջին նյութերը