Լրահոս

06.12.2016 07:45


Լարսի անցակետը բաց է անվաշղթաների կիրառման դեպքում

Լարսի անցակետը բաց է անվաշղթաների կիրառման դեպքում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ի՝ ժամը 07.00-ի դրությամբ՝ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:

Վարդենյաց լեռնանցքում, Դիլիջանի ոլորաներում և Ապարան-Արագած ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:

Վարդենյաց լեռնանցքում, Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում, Շիրակի մարզի Գյումրի, Լոռու մարզի Ստեփանավան, Սպիտակ, Վանաձոր, Ալավերդի, Տաշիր, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում և Սարավան-Զանգեր ավտոճանապարհին առկա են տեղումներ ձյան տեսքով:

Վարդենյաց լեռնանցքում, Դիլիջանի ոլորաներում և Սարավան-Զանգեր ավտոճանապարհին առկա է մառախուղ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Լարսի անցակետը բաց է մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

Այս խորագրի վերջին նյութերը