Լրահոս

06.12.2016 07:53


Մահվան ելքով վրաերթ Երևանում․ վարորդն աշխատում է «Գրանդ Քենդի»-ում

Մահվան ելքով վրաերթ Երևանում․ վարորդն աշխատում է «Գրանդ Քենդի»-ում

Դեկտեմբերի 5-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Սարի Թաղի բնակիչ, 45-ամյա Արմեն Ղազարյանը, Բագրատունյաց պողոտայում` Գործարանային մետրոյի հարևանությամբ, իր վարած «Honda» մակնիշի 35 TՍ 655 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասի բնակիչ, 54-ամյա Իսրայել Հովհաննիսյանին: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Վարորդը դեպքի վայրից փախուստի չի դիմել, ահազանգել է պատկան մարմիններին, սակայն վախեցել է մոտենալ վրաերթի ենթարկվածին, քանի որ մահացածի հարազատներն այնտեղ են եղել:

Վարորդ Ա. Ղազարյանը աշխատում է «Գրանդ Քենդի» ընկերությունում, որպես ինժեներ:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը