Լրահոս

06.12.2016 08:10


«Ռադիոհաղորդիչ կենտրոն» կոչվող դաշտամիջյան հատվածում արգելափակվել է ձյան մեջ

«Ռադիոհաղորդիչ կենտրոն» կոչվող դաշտամիջյան հատվածում արգելափակվել է ձյան մեջ

Դեկտեմբերի 6-ին, ժամը 00.42-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի նախկին «Ռադիոհաղորդիչ կենտրոն» կոչվող դաշտամիջյան հատվածում «ВАЗ 2121 НИВА» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ВАЗ 2121 НИВА» մակնիշի 63 GG 063 պ/հ ավտոմեքենան (2 ուղևորով):

Այս խորագրի վերջին նյութերը