Լրահոս

26.12.2009 10:36


Ա. Գյուլ. «Թուրքիան միշտ լինելու է Ադրբեջանի կողքին»

Ա. Գյուլ. «Թուրքիան միշտ լինելու է Ադրբեջանի կողքին»

Թուրքիայում գտնվող Ադրբեջանի ԱԳ ղեկավար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը բացասաբար է ազդում տարածաշրջանի տնտեսական զարգացման վրա։ Երեկ Մամեդյարովը հանդիպել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի, և խորհրդարանի խոսնակի հետ հետ։ АПА գործակալությունը հաղորդում է, որ առավելապես քննարկվել են տարածաշրջանային հարցերն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։ Աբդուլա Գյուլը ԼՂ կարգավորման հարցում հերթական անգամ հաստատել է Թուրքիայի դիրքորոշումը։ Նա նշել է, որ ԵԱՀԿ ՄԻնսկի խումբը հակամարտության կարգավորման գործում պետք է ուժեղացնի ջանքերը և գոհունակություն է արտահայտել վերջին շրջանում միջնորդների աշխատանքների աշխուժացման վերաբերյալ։ Գյուլը հայտարարել է, որ Թուրքիան տարածաշրջանում խաղաղության և զարգացման կողմնակիցն է և միշտ լինելու է Ադրբեջանի կողքին։  Իր հերթին Դավութօղլուն հայտարարել է, որ Անկարան ցանկանում է տեսնել ղարաբաղյան հակամարտության շուտափույթ լուծումը։ «Մենք չենք ստեղծի Ադրբեջանի հետ հարաբերությունների վատթարացման պայմաններ։ Մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերություրնները շատ սերտ են, և մենք թույլ չենք տա դրանց սառեցումը»։

Այս խորագրի վերջին նյութերը