Լրահոս

06.12.2016 11:08


Ավտոբուսների և բեռնատարների երթևեկը Ստեփանծմինդա – Լարս ճանապարհով նախատեսվում է վերականգնել ժամը 14։00-ի սահմաններում

Ավտոբուսների և բեռնատարների երթևեկը Ստեփանծմինդա – Լարս ճանապարհով նախատեսվում է վերականգնել ժամը 14։00-ի սահմաններում

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի 6-ին` ժամը 11։00-ի դրությամբ՝ բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար։

Վրաստանի Հանրապետության ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ ձնահոսքի հետևանքները վերացնելու աշխատանքները շարունակվում են։

Ավտոբուսների և բեռնատար ավտոմեքենաների երթևեկը նախատեսվում է վերականգնել ժամը 14։00-ի սահմաններում։

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը