Լրահոս

06.12.2016 12:10


Կիլիկիո կաթողիկոսարանը դիմում է ՄԻԵԴ՝ պահանջելով վերադարձնել Սիսի պատմական կաթողիկոսարանը

Կիլիկիո կաթողիկոսարանը դիմում է ՄԻԵԴ՝ պահանջելով վերադարձնել Սիսի պատմական կաթողիկոսարանը

Թուրքիայի Սահմանադրական դատարանը մերժել է Սիսի կաթողիկոսարանի տարածքի վերադարձի հարցով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հայցի քննարկումը՝ պատճառաբանելով, որ հարցը դուրս է ՍԴ իրավասության սահմաններից։

Դրանից հետո Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հայտարարել է, որ կաթողիկոսությունն այդ հարցով կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս մասին հայտնում է «Asbarez.com»–ը:

«Դեկտեմբերի 6-ը կարևոր օր է լինելու ընդհանրապես հայ ժողովրդի և մասնավորապես հայ եկեղեցու համար: Սա առաջին իրավական քայլն է ընդդեմ Թուրքիայի 1915թ. Հայոց ցեղասպանությունից հետո: Իրավական այս գործընթացը երկար և լուրջ մտորումների, խորհրդակցության և ուսումնասիրության արդյունք է` հիմնված միջազգային իրավունքի վրա, այդ թվում՝ 1932թ. Լոզանի կոնֆերանսի որոշումների վրա, որն առնչվում է Թուրքիայի Հանրապետության սահմաններում բնակվող փոքրամասնություններին»,- Լիբանանից ուղիղ տեսաուղերձի ժամանակ ասել է Արամ Ա կաթողիկոսը:

Արամ Ա–ն ընդգծել է՝ եկել է ճանաչման փուլից փոխհատուցման փուլին անցնելու ժամանակը` այդ ճանապարհին չմոռանալով Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը:

«Հավատացած եմ, որ ժամանակը եկել է, որ մենք` Հայաստանը և Սփյուռքը, մեր բոլոր կազմակերպություններով պետք է մուտք գործենք իրավական դաշտ: Մենք պահանջատեր ժողովուրդ ենք... Մենք ցանկանում ենք արդարություն միջազգային հանրությունից»,- հայտարարել է նա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը