Լրահոս

06.12.2016 12:21


Վարդենիսի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի և Մեղրու ճանապարհներին ձյուն է տեղում

Վարդենիսի, Վայքի,  Սիսիանի, Գորիսի, Կապանի  և Մեղրու  ճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, Վարդենիսի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի և Մեղրու ճանապարհներին ձյուն է տեղում:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բքի և մերկասառույցի պատճառով:

Նշված ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերություններն իրականացնում են շուրջօրյա հսկողություն և կատարում մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից տեղեկացնում են, որ Ստեփանցմինդա- Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի 6-ին բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը