Լրահոս

04.11.2010 15:04


4G տեխնոլոգիաների հանրային կենդանի ցուցադրություն Orange-ում

4G տեխնոլոգիաների հանրային կենդանի ցուցադրություն Orange-ում

Հայաստանում Orange-ի ծառայությունների մեկնարկի առաջին տարեդարձին ընդառաջ' այսօր Orange-ը և Nokia Siemens Network-ը մեկնարկեցին 4-րդ սերնդի շարժական կապի տեխնոլոգիաների հանրային կենդանի ցուցադրություն: Միայն երկու օր' նոյեմբերի 4-ին և 5-ին, Orange-ի գլխավոր խանութում բոլոր այցելուները կկարողանան տեսնել նորագույն 4G տեխնոլոգիաների կենդանի ցուցադրություն:

«Այսօր մենք բացառիկ հնարավորություն ունենք հասարակության լայն շերտերին ցուցադրել և շոշափելի դարձնել 4G տեխնոլոգիաների հնարավորությունները: Այսօր Nokia Siemens Networks-ի հետ կենդանի ցուցադրությամբ մենք ևս մեկ կարևոր քայլ ենք անում' տեսանելի դարձնելու ապագայի շարժական կապը լայն հանրության համար: Orange-ի առաքելությունն է լինել Հայաստանում նորարարությունների ջատագովը և առաջնորդը»,- ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

«Ես հպարտ եմ այսօր հաստատել, որ Ֆրանս Տելեկոմ/Orange-ը լիովին տիրապետում է LTE տեխնոլոգիաներին և ունի անհրաժեշտ մասնագիտական ողջ պատրաստվածությունը: Այսօրվա կենդանի ցուցադրությունը դրա լավագույն արտահայտումն է», -ասաց Orange- Տեխնիկական տնօրեն Ժան-Մարի Գարսիան:

«Nokia Siemens Networks ընկերությունն աշխարհի առաջատարներից մեկն է LTE կամ ինչպես սովորաբար ասում են' 4G տեխնոլոգիաների ներդրման ոլորտում, և մենք ուրախ ենք համագործակցել Orange Արմենիայի հետ, որի հետ մեր համատեղ գործունեությունն արդեն բազմիցս ապացուցել է իր արդյունավետությունը և լավագույն արդյունքը վերջնական սպառողի համար: Nokia Siemens Networks ընկերության մշակած LTE ցանցը տեխնիկապես  հնարավորություն է տալիս ստանալ առավելագույնը մինչև 160 Մբիթ/վրկ արագություն ներբեռնման և մինչև 50 Մբիթ/վրկ արագություն վերբեռնման համար»,- ասաց NSN Արմենիա ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Մուրադ Վարձելյանը:

4G կամ LTE տեխնոլոգիան շարժական ցանցային տեխնոլոգիաների զարգացման ամենավերջին ստանդարտն է' GSM/EDGE և UMTS/HSPA ցանցային տեխնոլոգիաներից հետո: Ապագայում 4G կփոխի ինտերնետի օգտագործման ներկա պատկերացումները' մասնավորապես թույլ տալով ստանալ բարձր որակով մուլտիմեդիա բովանդակություն ոչ միայն տանը, այլ նաև շարժման մեջ, ինչպես նաև' օգտագործել համակարգչային ծրագրերն ու անձնական բովանդակությունն առցանց:

Այս խորագրի վերջին նյութերը