Լրահոս

06.12.2016 13:31


ՃՏՊ Սպիտակ-Երևան ավտոճանապարհին (թարմացված)

ՃՏՊ Սպիտակ-Երևան ավտոճանապարհին (թարմացված)

Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 09.44-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, առկա է կողաշրջվելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ3 միջպետական ավտոճանապարհի Սպիտակ-Երևան հատվածի 6-րդ կմ-ում «Dodge Grant Caravan» մակնիշի YFY-052 պետհամարանիշի (վարորդ Ս. Բ. 1956 թ. ծնված) ավտոմեքենան (5 ուղևոր) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլսյանը. առկա է կողաշրջվելու վտանգ:

Փրկարաները «Dodge Grant Caravan» ավտոմեքենան դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված, ինչպես նաև դեպքի վայրում ձյան շերտի արգելափակումից դուրս են բերել երկու մարդատար ավտոմեքենա:

Այս խորագրի վերջին նյութերը