Լրահոս

26.12.2009 10:40


Խանութներում առևտուրը նվազել է, կամ ու՞ր մնաց ամանորյա եռուզեռը

Թեպետ մեկ շաբաթից էլ քիչ ժամանակ է մնացել ամանորյա տոներին, բայցևայնպես խանութներում տոնական եռուզեռ չի նկատվում։ Համենայնդեպս, այդպես է փոքր ու միջին խանութներում։ Այլ բան է, որ սուպերմարկետների մասին նույնն ասել չի կարելի, քանզի այնտեղ միշտ հերթեր են գոյացած։ Դա էլ հավանաբար բացատրվում է այն հանգամանքով, որ սուպերմարկետներից հիմնականում էլիտար զանգվածն է օգտվում։

Մեր թղթակիցները մայրաքաղաքի մի քանի խանութներում հարցումներ են անցկացրել, թե նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ առևտուրն ավելացե՞լ, թե՞ նվազել է։ Ըստ խանութների վաճառողների՝ առևտուրը 30 տոկոսով նվազել է։ Ավելին, նրանք պատասխանել են, թե նախորդ մի քանի ամիսների համեմատ դեկտեմբեր ամսվա առևտուրը պակասել է։

Խանութներից մեկի վաճառողուհին ասել է, թե եթե մինչև նոյեմբեր ամիսը օրական 350 հազար դրամի առևտուր էր լինում խանութում, դեկտեմբեր ամսին այն հազիվ հասնում է 240 հազարի։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը