Լրահոս

04.11.2010 15:22


Վարդան Այվազյան. «2011թ. տնտեսական աճը կկազմի 4,6%»

Վարդան Այվազյան. «2011թ. տնտեսական աճը կկազմի 4,6%»

«Արցախ» ակումբում  2011թ. ՀՀ պետական բյուջեի մասին խոսելիս ԱԺ տնտեսական մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն ասել է, որ տնտեսության մեջ հիմնականում առկա է տնտեսական աճի միտումը։ Նա նշել է, որ 2010թ. կամփոփվի ՀՆԱ-ի մոտ 3,8% աճով, իսկ 2011թ. այդ աճը կկազմի 4,6%։

Նրա խոսքերով՝ 2009թ. և 2010թ. պետական բյուջեի զարգացման միտումները ներառված են 2011թ. բյուջեի ընդհանուր նախագծի մեջ, մասնավորապես՝ հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը (0,2% աճ)։ Նաև ն վազել է բյուջեի դեֆիցիտը (իջել է մինչև 3,4%), չեն կրճատվել սոցիալական ուղղվածության ծախսերը։

-Այն զարգացման միտումները՝ պետական բյուջեի, ինչը որ ասվում էր, «դե ֆակտո» արձանագրված է պետական բյուջեի ֆինանսական փաստաթղթի մեջ թվային արտահայտությամբ,-ասել է Վարդան Այվազյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը