Բագրատ Ասատրյան. «Կենսաթոշակային բարեփոխումները 10 տարի հետաձգվում են»
Այսօր կենսաթոշակային բարեփոխումների շուրջ քննարկման ժամանակ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը հերթական անգամ նշել է, որ չի հավատում, թե գործող իշխանությունները վճռականություն կունենան ու իրականություն կդարձնեն նախատեսված բարեփոխումները։ Ըստ նրա, դրա համար չկա բավարար կամք: «Տասը տարի է այն հետաձգվում է: Մեկ օր անգամ ուշացումը կարող է վճռական լինել»,-ասել է նա։ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն էլ հակադարձել է, թե բարեփոխումների իրականացումը քանի տարով հետաձգվել է, որպեսզի անշրջելի այդ գործընթացում ռիսկայնությունը պակասեցվի ու խորդուբորդությունները հարթվեն: կազմակերպված բանավեճի թեժ պահին ՀՀ ԿԲ ին և գործող իշխանություններին հորդորեց հրաժարական տալ։