Լրահոս

06.12.2016 23:42


Ոստան գյուղի գերեզմանատան հարևանությամբ հայտնաբերվել է ականանման առարկա

Ոստան գյուղի գերեզմանատան հարևանությամբ հայտնաբերվել է ականանման առարկա

Դեկտեմբերի 6-ին, ժամը 15.19-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ոստան գյուղի գերեզմանատան հարևանությամբ Արտաշատի ջրօգնտագործողների միության աշխատակիցները ջրանցքի մաքրման աշխատանքներ կատարելիս հայտնաբերվել է ական. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, մարզային և հրշեջ փրկարարական ջոկատների օպերատիվ խմբերը:


Պարզվել է, որ Ոստան-Քաղցրաշեն ավտոճանապարհի 1-ին կմ-ում՝ «Մխչյան» ջրանցքից հայտնաբերվել է «ТМ 64» տեսակի հակատանկային արկ, որը գտնվում է մարտական վիճակում և ենթակա է ոչնչացման:

Ժամը 19.30-ին տեղանքի մթության պատճառով աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են:

Աշխատանքները կվերսկսվեն առավորտյան:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Այս խորագրի վերջին նյութերը